Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հարուցել Է Չինաստանի խիստ դժգոհությունը

ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հարուցել Է Չինաստանի խիստ դժգոհությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել Է, թե խիստ դժգոհ Է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված Է բացասական առումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խիստ դժգոհություն ենք հայտնում այն առնչությամբ, որ, չնայած Չինաստանի վճռական բողոքներին, ԱՄՆ-ում 2019 թվականի պաշտպանության մասին օրենքն ընդունվել եւ ստորագրվել Է Չինաստանի վերաբերյալ բացասական բովանդակությամբ»,- ասված Է ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Լու Կանի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի կողմից ընդունված պաշտպանական բյուջեում հիշատակվում են Չինաստանի ZTE եւ Huawei Technologies ընկերությունները, որոնք, ամերիկյան կողմի գնահատմամբ՝ կարող են շրջանցել ԱՄՆ-ում արտասահմանյան ներդրումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմը եւ կրկնակի նշանակություն ունեցող՝ արդի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն են ստանում: Այս կապակցությամբ բյուջեում նախատեսված Է ԱՄՆ-ի Արտասահմանյան ներդրումների կոմիտեի կողմից վերահսկողության խստացում: Բացի դրանից, բյուջեում հիշատակվում Է Թայվանի պաշտպանունակության ուժեղացման հարցը՝ այդ գործընթացին ամերիկյան մասնակցության լույսով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am