Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարմազանովի խոսքով` «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան խնդրահարույց է Հայաստանի համար

Շարմազանովի խոսքով` «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան խնդրահարույց 
է Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը շատ դրական հարաբերություններ է հաստատում Իրանի և ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Համաձայնագրով նախատեսված է, որ Կասպից ծովի տարածքում պետք է բացառվի այլ երկրների ու կառույցների ռազմական ներկայությունը: Այսինքն` սա փաստացի ռազմական համաձայնագիր է այն երկրների միջև, որոնցից երկուսը մեր հարևաններն են: Կոնվենցիայի ստորագրման հանգամանքը վստահություն կտա Ադրբեջանին` իր պատերազմական հռետորաբանությունում»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններում այժմ լավագույն ժամանակները չեն, և պետք է դրանք վերադարձնել կայուն վիճակի:

«ՀՀ-ի համար ամենաառանցքային հարցը մնում է անվտանգության և Արցախյան խնդրի կարգավորման հիմնահարցը: Հայ-ռուսական հարաբերություններում լավագույն ժամանակները չեն: Մենք պետք է դրանք վերադարձնենք նույն կառուցողական և փոխվստահության փուլ: Ի տարբերություն նրա, որ մենք այսօր այդ հարաբերություններում տեսնում ենք որոշակի լարվածություն: ՌԴ-ն, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրում ու ամրացնում իրենց հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Օգոստոսի 12-ին «Կասպյան հնգյակի» առաջնորդները Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա ստորագրեցին, որի շուրջ աշխատանքներն ընթանում էին 1996 թվականից

Ըստ կոնվենցիայի նախագծի՝ Կասպից ծովի վերին շերտի ընդհանուր մակերեսը մնում է կողմերի ընդհանուր օգտագործման տրամադրության տակ, իսկ ծովի հատակն ու միջին շերտը բաժանվում են հարևան պետությունների միջև` միջազգային իրավունքի և փոխադարձ համաձայնության հիման վրա:

Փաստաթուղթը նաև արձանագրում է Կասպից ծովում արտատարածաշրջանային տերությունների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը, և սահմանում, որ հինգ մերձկասպյան երկրները պատասխանատու են ծովում անվտանգությունը պահպանելու՝ դրա ռեսուրսների կառավարման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am