Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ է կես միավոր

Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ է կես միավոր

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հերթական տուրում Գաբրիել Սարգսյանը միակն էր, ով հաղթանակ տոնեց: Էդուարդ Հակոբյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը կիսեցին միավորը մրցակիցների հետ:

Գաբրիել Սարգսյանն ունի 4 միավոր և առաջատարից հետ է կես միավորով: 3,5 միավոր ունեն Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am