Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սեւանում ոգեկոչել են հերոս հայորդիների սխրանքները

Սեւանում ոգեկոչել են հերոս հայորդիների սխրանքները

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպման էին հրավիրվել հերոսամարտի ճանապարհներն անցած եւ մարտական գործողություններին մասնակից ազատամարտիկները, նախկին ու ներկա ոստիկանները, իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների մայրերն ու կանայք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ նախաձեռնությամբ նույն հարկի տակ էին հավաքվել տարբեր ժամանակներում նույն սխրալից ու անձնուրաց ճանապարհն անցած մարդիկ ու նրանց ընտանիքները:

ՀԿ նախագահ, գնդապետ Լիլիթ Չիբուխչյանն ու նրա հայրը` «Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ Վաչագան Չիբուխչյանը, հանդես գալով ներկաների առաջ, նշել են, որ նման հանդիպումներով իրենք փորձում ենք գնահատել նրանց, ովքեր հայրենիքին տվել են ամենաթանկը, նրանց, ում համար հայրենասիրությունը բարձրագույն արժեք է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` մեծագույն պատասխանատվություն եւ ապրելու կերպ: «Այս անգամ էլ խրախուսանքի ու պարգեւատրման հասցեն Սեւանն էր, հասցեատերերը` հերոսամարտերի բովով անցած մարդիկ, հերոսածին մայրեր, հերոսների կանայք:

Հանդիսության ընթացքում անուն առ անուն հիշեցին սեւանցի քաջորդիներին, ինչին հաջորդեց պատվոգրերի, շնորհակալագրերի, կրծքանշանների հանձնման արարողակարգը: Պարգեւատրվածների թվում էին ոստիկանության աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, ազատամարտիկներ, հայրենիքին ծառայություններ մատուցած անձինք: Պարգեւի արժանացավ նաեւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը. Լիլիթ Չիբուխչյանը հանձնեց Վարդան Մամիկոնյանի անվան հայ-ռուսական զինվորական ակադեմիայի` «Հայրենիքի պաշտպան» հուշամեդալը: Պարգևատրման արարողակարգին հաջորդեց համերգային ծրագիրը` «Սեւան», «Նազանի» պարային համույթների մասնակցությամբ եւ Գուրգեն Մկրտումյանի հայրենասիրական երգերի կատարմամբ»,- ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am