Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում չորս կամուրջ Է փլվել անձրեւների պատճառով

Թուրքիայում չորս կամուրջ Է փլվել անձրեւների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսի Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում չորս կամուրջ Է փլվել տեղատարափ անձրեւների պատճառով, չորս մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը: «Մեր գյուղերում տեղատարափից հետո չորս կամուրջ Է փլվել, եւս մեկի փլուզման վտանգը պահպանվում Է:

Կամուրջների փլվելու հետեւանքով կոտրվածքներ են ստացել չորս մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ, տեքստիլ ֆաբրիկայի 165 աշխատող տարհանման կարիք ունի: Զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա: Փրկարար խմբերը ուղղաթիռների օգնությամբ տարհանման աշխատանքներ են կատարում»,-ասել Է Չամյարը՝ NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի հյուսիսի հիմնական ավտոմայրուղում, որը ձգվում Է սեւծովյան ափի երկայնքով, «նախազգուշական նկատառումներով» երթեւեկությունը երկու ուղղությամփ փակ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am