Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն պլանավորում է անցնել սմարթֆոնների լիցքավորման միասնական պորտի

ԵՄ-ն պլանավորում է անցնել սմարթֆոնների լիցքավորման միասնական պորտի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կարգավորող մարմինները պլանավորում են քննարկել շարժական սարքերի լիցքավորման համար միասնական պորտի պարտադիր անցման անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«(Լիցքավորման միասնական սարքերի անցման) կամավոր մոտեցման անբավարար արդյունքների առնչությամբ Եվրահանձնաժողովը կքննարկի այլ միջոցների ընդունման արդյունավետությունը»,- մեջբերում Է անում գործակալությունը Եվրամիության ներկայացուցչի խոսքից:

Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովն արդեն գրեթե տասը տարի պնդում Է, որ ընդունվի այդ միջոցը: Ի պատասխան իշխանությունների ճնշման՝ 2009 թվականին 14 ընկերություններ, ներառյալ Apple-ը, Samsung-ը, Huawei-ը եւ Nokia-ն, ստորագրել են համաձայնագիր հեռախոսների նոր մոդելների համար միասնական լիցքավորող սարք կամավոր սահմանելու մասին: Սակայն ընկերություններից մի քանիսը հետագայում դուրս են եկել պայմանագրից, ասված Է հաղորդագրության մեջ:

Անցումը միասնական տիպի լիցքավորող սարքերի կօգնի օգտատերերի հարմարության ապահովմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ Է Էլեկտրոնային թափոնների կրճատման համար: Նշվում Է, որ IPhone-ի եւ Android-ի օգտատերերը երկար ժամանակ գանգատվում են իրենց գաջեթների համար տարբեր լիցքավորիչներ օգտագործելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am