Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անջելինա Ջոլին դատարանին խնդրել Է Բրեդ Փիթին պարտավորեցնել վճարելու իրենց երեխաների համար. ABC

Անջելինա Ջոլին դատարանին խնդրել Է Բրեդ Փիթին պարտավորեցնել վճարելու իրենց երեխաների համար. ABC

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Անջելինա Ջոլին օգոստոսի 7-ին դիմել Է Լոս Անջելեսի Գերագույն դատարան միջնորդությամբ, որպեսզի դերասան Բրեդ Փիթին պարտավորեցվի բավականաչափ միջոցներ վճարելու իրենց համատեղ երեխաների դաստիարակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով փաստաբան Սամանտա Բլեյ Դեջինի՝ դիմումը:

«Նա (Փիթը) պարտավոր Է վճարել երեխաների դաստիարակման համար: Սակայն այսօրվա վիճակով բաժանման պահից ի վեր լիարժեք միջոցներ չի վճարել երեխաների դաստիարակման համար»,- մեջբերումներ Է անում հեռուստաընկերությունը միջնորդությունից: «Մեկուկես տարվա ընթացքում (Փիթը) կանոնավոր կերպով չի կատարել երեխաների ծախսերի շուրջը ոչ պաշտոնական համաձայնությունը: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ նա (Ջոլին) մտադիր Է պահանջ ներկայացնել երեխաների խնամքի ապահովման՝ դատարանի կարգադրագիր ստանալու նպատակով»,- ասված Է փաստաթղթում: Դրանում չի նշվում, թե ամսական հատկապես ինչ գումարի հույս ունի մայրը: Դերասանի ներկայացուցիչներն ABC-ին հայտարարել են, որ նա անշեղորեն կատարում Է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին ապրել Է 10 տարի եւ ամուսնացել Է միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են: Դերասանուհին ապահարզանի դիմում Է տվել, ինչից հետո երեխաների հետ Հոլիվուդի ընտանեկան առանձնատնից տեղափոխվել Է Մալիբուի (Կալիֆոռնիայի նահանգ) առանձնատուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am