Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խթանվում են կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում. ԵՄ ծրագիրը

Խթանվում են կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները սահմանափակ 
հնարավորություններով երիտասարդների շրջանում. ԵՄ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերից շուրջ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանա` սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրի մեկնարկին հայտարարեցին կազմակերպիչները: Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի խոսքով` ծրագիրը լավ հնարավորություն է հատկապես ոչ համարձակ երիտասարդների համար:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Ծրագիրը լայն հնարավորություններ է տալու հատկապես մարզերի սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին, փոքր-ինչ ոչ համարձակ երիտասարդներին համարձակության ուղու վրա դնել, որպեսզի իրենք կարողանան իրենց ներդրումն ունենալ հասարակական կյանքի առողջ կազմակերպման գործընթացներում: Համոզված եմ, որ երեք տարի անց այս ծրագրի ավարտին մենք կունենանք այն կարող ուժը, որն էլ ավելի կնպաստի մեր գործընթացների առաջխաղացմանը»,- ասաց Աննա Եղիազարյանը:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագիրն իրականացվելու է մինչև 2021թ. և ներառելու է սահմանափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` այդ թվում նաև հաշվարկային տվյալներով խոցելի 300 երիտասարդի, ովքեր իրենց վրա կրում են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքները:

Երիտասարդների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին աջակցելու պատրաստակամություն ունի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի խոսքով` «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագիրը Կառավարության որդեգրած քաղաքականության գաղափարակիրն է:

«Կառավարության համար մարզերի համաչափ զարգացումն առաջնահերթություն է, և այս ծրագիրն անչափ գնահատելի է հատկապես երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից: Մեր  նախարարությունը պատրաստ է համագործակցության ու ներդրում ունենալու այս ծրագրի մեջ»,- նշեց նախարարի տեղակալը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով` ծրագրի մասնակիցները արդյունքի հասնելու ու Հայաստանի ապագան ավելի լավը դարձնելու համար նախ պետք է հավատան սեփական ուժերին:

«Վաղվա օրը հնարավոր է լավը դարձնել միայն դրան հավատալու միջոցով: Քանի որ ծրագրի մասնակիցները երիտասարդներ են, նրանք պետք է փորձեն, համարձակ քայլերի դիմեն, հավատան իրենց ուժերին: Հնարավորությունները շատ են, ծրագրերն էլ են շատ, բայց նրանք պետք է պատրաստակամ լինեն` օգտվելու դրանցից»,- ասաց Աճեմյանը:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» կարգախոսի ներքո իրագործվող ծրագիրն իրականացվում է Հայկական, Բելառուսական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների կողմից` Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ և Կոնեկտիո կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները: Ծրագիրը կնպաստի նաև կարողությունների զարգացման գործընթացին` ընդգրկելով Կարմիր խաչի 100 կամավորի, գործընկերների և պետական հաստատությունների կրթական և աշխատանքի բաժինների ներկայացուցիչների, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի 70 ներկայացուցչի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am