Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-թուրքական սահմանը խախտելուց ձերբակալված Թուրքիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ և տեսանյութեր

Հայ-թուրքական սահմանը խախտելուց ձերբակալված Թուրքիայի քաղաքացու մոտ 
հայտնաբերվել են սահմանի կառույցների լուսանկարներ և տեսանյութեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ:

Անցկացվող ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա է եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և վիդեոներ:

Օրենսդրությամբ սահմանված  կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]