Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունքի կապակցությամբ

«Ալաշկերտ»-ը շնորհավորել է «Փյունիկ»-ին պատմական արդյունքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել  է «Փյունիկ»-ին` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն օգոստոսի 2-ին «Ալաշկերտը» կընդունի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկային»` Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:
Մոնտենեգրոյում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով` 1:0:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am