Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով ևս երկու ամբաստանյալի խափանման միջոցը փոխվեց

ՊՊԾ գնդի գրավման գործով ևս երկու ամբաստանյալի խափանման միջոցը փոխվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը:

«Կարծում ենք՝ տղաները պետք է լինեն ազատության մեջ ու անկաշկանդ մասնակցեն դատական գործընթացին: Հույս ունենք, որ դատարանն անկաշկանդ է լինելու այլևս իր գործառույթներում: Մյուս տղաների համար ևս պատրաստ ենք ներկայացնելու մեր երաշխավորությունը»,-ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր այս խմբի մեկ այլ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխելու համար: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել էր բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոս Հակոբյանին։

Վերջինս գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am