Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մշակութային դիվանագիտությունը մեր հիմնական այցեքարտն է. Լատվիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը

Մշակութային դիվանագիտությունը մեր հիմնական այցեքարտն է. Լատվիայում ՀՀ 
դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Լատվիայի Հանրային ռադիոյի ամենամսյա հայկական «Արևիկ» հաղորդաշարին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

Պարո'ն Մկրտչյան, ասել, որ Դուք զարմնացնում եք մեզ, նշանակում է ոչինչ չասել: Ձեր կազմակերպած միջոցառումների մակարդակը գնալով ավելի է բարձրանում: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց համոզել Սերգեյ Խաչատրյանին գալ Լիտվա և մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին:
-  Նախ, իհարկե, շնորհակալ եմ գնահատանքի համար: Այստեղ իրականում համոզելու խնդիր չկար: Սերգեյը հանդիսանում է իմ ընտանիքի, մեր լավ բարեկամը։ Նա, տեսնելով նախորդ երկու տարիների ընթացքում մեր ծավալած գործունեությունը, նաև այն հյուրերին, այն երաժիշտներին, և այն ուղղությունը, որն ընտրել ենք՝ ընդհանուր առմամբ մեծ շեշտ դնելով մշակութային դիվանագիտության վրա՝ որպես մեր հիմնական այցեքարտ դիվանագիտական գործունեության մեջ, համաձայնեց գալ:
Սերգեյն այդ ամեն ինչը տեսնելով և նաև ունենալով մեզ հետ ջերմ, բարեկամամական, ընկերական հարաբերություններ, վստահելով նաև մեզ, արձագանքեց իմ խնդրանքին, առանց վարանելու պարզապես համաձայնեց գալ և Հայաստանի Հանրապետության հարյուրամյակը մեզ հետ միասին այստեղ նշել. Լուսինեի հետ միասին:
Նրանք, իհարկե, երկուսով են եկել, և երկուսն էլ բավական պահանջված երաժիշտներ են աշխարհի լավագույն բեմերում և իհարկե մեծ պատիվ է նրանց ունենալ ցանկացած համաշխարհային բեմում:
Եվ կարծում եմ՝ այս միջոցառումը ոչ միայն պարզապես Հայաստնի Հանրապետությանը նվիրված տոնակատարություն էր, այլև մշակութային խոշոր միջոցառում լիտվական մշակությաին կյանքում: Եվ հանդիսատեսի արդեն իսկ ներկայությունը, նրանց արձագանքը, ակարդակը, ինչպես նաև ամենատարբեր շերտերից լիտվական ներկայացվածությունը՝ քաղաքականից մինչև մշակութային, բիզնես ոլորտ, քաղաքապետեր, մեծ թվով դեսպաններ, այս ամենը վկայում է հենց դրա մասին:
Եվ մենք իհարկե անչափ ուրախ ենք, որ շարունակում ենք ներկայացնել հայկական մշակույթը իր ամենատարաբնույթ, ամենագեղեցիկ ելևէջներով ու տարրերով։ Եվ իհարկե, մեր ժամանումից սկսած՝ դեռևս երկու տարի առաջ, երբ եկա, շարունակելով իմ նախորդ գործընկերների գործունեությունը, ովքեր նույնպես մեծ ակտիվություն էին ծավալում մշակութային դիվանագիտության ոլորտում, էլ ավելի զարկ տվեցինք դրան, հասցնելով ավելի մեծ ծավալների և աշխատելով այդ ամենն անել միաժամանակ երեք երկերներում, որովհետև, թեև այստեղ է մեր նստավայրը, բայց մենք փորձում ենք ոչ պակաս մակարդակի միջոցառումներ անել Էստոնիայում և Լատվիայում:

- Կկիսվե՞ք «Արևիկ»-ի ունկնդիրների հետ՝ որն է լինելու Ձեր հաջորդ, այսպիսի մակարդակի քայլը, և՝ որտե՞ղ:
- Շատ շնորհակալ եմ, մենք պլանավորում ենք սեպտեմբերին, ավելի շուտ փորձելու ենք ՀՀ անկախության և Առաջին Հանրապետության տոները նշել երեք երկրներում՝ և' Լատվիաում, և' Էտոնիայում, և' Լիտվայում: Լատվիայում և Էստոնիայում մենք ունենք Մշակույթի նախարարությունների հետ պայմանավորվածություն, համաձայն որի Լատվիայի երաժշտական ակադեմիայում՝ Ռիգայում, և Էստոնիայում էլ՝ Սևագլուխների տանը, (House of the Blackheads) կազմակեպելու ենք Հայկ Մելիքյանի մենահամերգները:

Հայկ Մելիքյանը երկու երկրներում էլ ունենալու է տարբեր ծրագրեր՝ Էստոնիայում շեշտը դնելով ժամանակակից էստոնացի կոմպոզիտորների, իսկ Լատվիայում՝ լատվիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա, բնականաբար կատարելով նաև հայկական և համաշխարհային մեծանուն կոմպոզիտորների գործերը:
Եվ այսպես, այդ երկու համերգներից մեկը Լատվիայում տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, իսկ մյուսը՝ Էստոնաիայում՝ սեպտեմբերի 18-ին, և այնուհետև սեպտեմբերի 27-ին պլանավորում ենք Լիտվայում անկախության տոնը նշել Կադենս անսամբլին հրավիրելով:

- «Կադենս»-ը՝ Նիկա Բաբայանի՞:
- Այո', վստահ եմ բավական հաջող, գեղեցիկ համերգ կստացվի, որը պլանավորում ենք անցկացել Վայդիլոս թատրոնում: Միաժամանակ Կադեսնսի համար կազմակերպում ենք հավելյալ համերգ Վիլնյուսում, իսկ արդեն հաջորդ տարվա սկզբում պլանավորում ենք Գուրջիև անսամբլի համերգները Բալթյան երեք երկրներում:

-  Փառահեղ ծրագրեր են, ես միայն կարող եմ խոնարհվել Ձեր առաջ և հաջողություն մաղթել:
-  Շնորհակալ եմ:

-  Ես ուզում եմ՝ Դուք մի երկու խոսք էլ ասեք, վերջերս Դուք մի լիտվացի զինվորականի շքանշան տվեցիք: Պատմե'ք, խնդրեմ, ո՞վ էր նա, և ինչ՞ի համար:
- 2004թ. Բուդապեշտում՝ Հունգարյաում անց էին կացվում ՆԱՏՕ-ի դասընթացները, լեզվի դասընթացներ, որին հրավիրված էին գործընկեր երկրների ներկայացուցիչներ, զինվորականներ: Այստեղ, գիտեք հայտնի պատմությունը, երբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը գիշերը գլխատեց Գուրգեն Մարգարյանին, այնուհետև նա անմիջապես առաջին սպանությունից հետո մեկնել է երկրորդ հայ զինվորականի՝ Հայք Մակուչյանի սենյակը, և փորձել նրան նույնպես գլխատել:
Սակայն լիտվացի զինվորականը, Սաուլյուս Պալիուլիսը, նախ դուռը փակել է, և այդ ընթացքում, մինչ Սաֆարովը փորձել է բացել դուռը կացնով, նա իր մարմնով մինչև վերջ փակ է պահել դուռը, որ եթե անգամ Սաֆարովը մտներ, հավանաբար Պալիուլիսի վրա կգնար հարվածները: Այնուամենայնիվ, նա ամեն ինչ արել է, որ դուռը փակվի և դռան հետևում կանգնել է՝ պատրաստ լինելով, որ եթե Սաֆարովին հաջողվեր մտներ սենյակ, ապա մենամարտի բռնվեր և փրկեր հայ զինվորականի կյանքը:
Դրանից հետո հենց նույն թվականին՝ 2004թ., Սաուլյուս Պալիուլիսին Լիտվայի Հանրապետության նախագահ Ադամկուսը հանձնել է Կյանքի փրկության նախագահական հատուկ մրցանակ: Այս տարիների ընթացքում նա զինվորական ծառայության մեջ է եղել և հնարավորություն չի եղել նրա հետ ուղիղ կապի մեջ մտնելու, մասամբ աշխատել է նաև դրսում՝ ԱՄՆ-ում և Բրյուսելում:
Գուրգեն Մարգարյանի մահվան օրը մենք հիշում ենք նրան, այդ վայրագությունը, հայ զոհերին, և մտածեցի, որ պետք է զուգահեռաբար հիշել նաև կյանք փրկողներին, հանցագործ ռեժիմի ձեռքի հնարավոր զոհերին փրկողներին:
Եվ հենց այդ պահին իմ մտքին եկավ լիտվացի այդ զինվորականը, ում փորձեցինք գտնել, ում փորձեցինք տարբեր կոնտակտների միջոցով հայտնաբերել, և պարզվեց, որ նա գնտվում է Կլայպեդայում, աշխատում է այնտեղի քաղաքապետարանում որպես բաժնի վարիչ:
Մեզ հաջողվեց գտնել նրա կոնտակտները, կապ հաստատեցինք և իհարկե, հստակեցրինք, որ եթե առաջադրվի նրա թեկնածությունը պարգևատրման համար, արդյոք չի մեջժի: Մենք այստեղ որևէ ձևով անակնկալի չենք գա, ինչ-որ քաղաքական դիվիդենտերի հարց չի եղել այստեղ, ասյտեղ եղել է զուտ մարդկային շնորհալաություն ՀՀ կողմից, քաջ լիտվացի զինվորականին, ով փրկել է հայ զինվորականի կյանքը:
Եվ կարծում եմ դա բավական հուզիչ միջոցառում էր, երբ մենք նրան շնորհեցինք Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան մեդալը, որը ամենահեղինակավոր և ամենակարևոր մեդալներից մեկն է:

-  Դեսպանատա՞նն էր տեղի ունենում միջոցառումը:
-  Միջոցառումը տեղի ունեցավ Կլայպեդայում: Կլայպեդայում մենք բացեցինք Սումգայիթի ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված ֆոտոցուցահանդես և այդ ցուցահանդեսի երկրորդ մասում, երբ ավարտվեց հիմնական պաշտոնական մասի բացումը, մենք նրան փոխանցեցինք ՊՆ տրամադրած մեդալը:
Նա, իհարկե, շատ հուզված էր, և նաև վիդեոկադրերում էր դա երևում: Նա կրկնեց, որ եթե նույն բանը տեղի ունենար այսօր, նա նույնկերպ կվարվեր, և թեև սարսափելի հիշողություններ ունի, թեև չի ցանկանում անընդհատ հիշել, չի էլ կարողանում մոռանալ, որովհետև այդ վայրագ գործողությունը նրան մշտապես հետապնդում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am