Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից

Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին լուրջ հետեւանքներով Է սպառնացել այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին: «Երբեք մի՛ սպառնացեք Միացյալ Նահանգներին, թե չԷ դեմ կառնեք այնպիսի հետեւանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր ամբողջ պատմության ընթացքում: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը հավանություն տա ձեր անմիտ խոսքերին, բռնությանը եւ մահերին:

Եղե՛ք զգույշ»,- հուլիսի 22-ին գրել Է Սպիտակ տան տերը Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցյալ տարվա սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Թրամփը Իրանը համարել Է «վտարակ-երկիր, որը գլխավորապես բռնություն, արյունահեղություն եւ քաոս Է արտահանում»: Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Ինչպես հուլիսի 22-ին հայտնել Է IRNA գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում Իրանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ»: Ռոուհանին ըստ որում հավելել Է, որ իրանցի ժողովուրդը «երբեք ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am