Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Արշակյանը տեղափոխվել է խորվաթական «Գորիցա»

Դավիթ Արշակյանը տեղափոխվել է խորվաթական «Գորիցա»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Արշակյանը տեղեկացրել է սոցիալական ցանցի իր էջի միջոցով:

«Գորիցա»-ն նախորդ մրցաշրջանում հաղթել է Խորվաթիայի երկրորդ լիգայում և նոր մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում:

Դավիթ Արշակյանը հունիսին հեռացել էր դանիական «Վեյլե»-ից: Մինչ այդ նա հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի երկրորդ թիմում, Երևանի «Միկա»-ում,   Լիտվայի «Տրակայ»-ում և ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայր»-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am