Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին

Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի բաժնի պետ Լիլիթ Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շինթա Նիշինոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ճապոնացի հյուրին ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է փոքր ու միջին բիզնեսին հնարավոր բոլոր միջոցներով՝ խորհրդատվությամբ, հանդիպումների ու սեմինարների կազմակերպմամբ, աջակցելու պատրաստակամությունը: Նա մասնավորեցրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ շատ ավելի հեշտ և նպատակահարմար է կանխել ռիսկերը, վերացնել դրանք կամ հասցնել նվազագույնի հենց արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով:

Պարոն Նիշինոն ներկայացրել է ճապոնական փորձն այս ոլորտում, նաև տեղեկացրել, որ HACCP համակարգի ամբողջական ներդրումը Ճապոնիայում նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը: Նա նշել է, որ 36 ոլորտների համար մշակվում են առանձին ձեռնարկներ, որոնք ներառում են բոլոր ձևաթղթերն ու մատյանների օրինակները: Այս առումով մեծ նշանակություն է տրվում տնտեսվարողների համար թրեյնինգների կազմակերպմանը:

Թե Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը, թե Տեսչական մարմնի մասնագետները շեշտել են ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է տնտեսվարողների գիտելիքների և կարողությունների ավելացման համար ջանքերի մեկտեղումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել թրեյնինգներ փոքր և միջին ձեռնարկատերերի, հատկապես՝ նոր բիզնեսի մեկնարկման ծրագրեր ունեցողների համար: Տնտեսվարողները կարիք ունեն ամենալայն տեղեկատվության՝ բիզնես սկսելու համար անհրաժեշտ ամենաառաջնային քայլերից սկսած մինչև HACCP համակարգերի ներդրման մանրամասները:

Թրեյնինգների մեկ այլ շարք էլ նախատեսվում է կազմակերպել Տեսչական մարմնի մասնագետների որակավորման բարձրացման ու գիտելիքների կատարելագործման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am