Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին 
հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ մեխանիզմներ կիրառել և ևս մեկ անգամ իր աշխատակիցներին փոխանցել ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ չծանրաբեռնելու ուղերձը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահը նկատեց, որ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ փոքր կրպակներին, մեծ տուգանքներ նշանակելու հրահանգ չկա: «Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և այնուամենայնիվ այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից կազատվենք, դաշտը կմաքրենք, նորերին կբերենք»,-ասաց պաշտոնյան:

Դավիթ Անանյանը վստահեցրեց, եթե ՊԵԿ աշխատակիցները լավ չեն հասկացել իր հրահանգը, դա տեղ հասցնելու տարբեր միջոցներ կան՝ այդ թվում՝ կոշտ ձևերի կիրառում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am