Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը կգործի 1-2 ամիս

Հայաստանի Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը 
կգործի 1-2 ամիս

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանում թավշյա հեղափոխության ցուցասրահը գործելու է ժամանակավոր՝ 1-2 ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցուցասրահը կգործի մեկ կամ երկու ամիս՝ կախված այցելուների քանակից: Այս փուլում մեծ է  Սփյուռքի, նաև այլազգիների հետաքրրությունը Հայաստանի նկատմամբ՝ կապված թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով: Այս հանգամանքով է պայմանավորված նման ցուցասրահի գործելը»,-նշեց նախարարը:

Մակունցի խոսքով՝ թավշյա հեղափոխության ցուցասրահի գաղափարն է՝ ունենալ ժամանակավոր օղակ, որը մարդկանց հաղորդակից կդարձնի այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am