Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում արդյունավետ կառավարում կստեղծվի

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող 
հիվանդանոցներում արդյունավետ կառավարում կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր այն հիվանդանոցներում, որոնք գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ նախատեսվում է արդյունավետ կառավարում ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրին, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման հարցին:

« Բոլոր այն հիվանդանոցներում, որոնք գերատեսչության ենթակայության տակ են, մենք պատրաստվում ենք ստեղծել արդյունավետ կառավարում: Եթե դրա համար պետք լինի փոխել տնօրենին, ապա մենք դա կանենք»,- նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am