Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»

Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ։

Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին է ներկայացրել հաշվետու տարում կատարված աշխատանքները,

կազմակերպության ֆինանսական կատարողականը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է եղել տեխնիկական նոր լուծումներին և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աշոտ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ տարածքում բջջային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Նշվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հայկական ինժեներական ընկերության հետ համագործակցությամբ։

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին. մասնագետները ներկայացրել են եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման գործընթացը։

Նախարարը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման և արդիականացման առաջիկա ծրագրերին, նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու դրանց իրագործմանը։

Կարևորելով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի աշխատանքը`Աշոտ Հակոբյանը միաժամանակ ընդգծել է աչալուրջ աշխատանքի շարունակականության և անխափան ռադիոհաճախականային կապի կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am