Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի

Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում 
առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 16  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշման մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Տեղամասային հանձնաժողովներին նախկինում իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը: Մենք որոշեցինք այդ սահմանափակումը վերացնել: Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռևս պահպանվում է: Այդուհանդերձ, լինելու են փոփոխություններ»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց` լրատվամիջոցների քանակի վերաբերյալ սահմանափակումը հակասահմանադրական էր:

Նրա կարծիքով` նախկինում բավականին անհստակություններ կային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Իոաննիսյանի խոսքով` այժմ այդ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքում, որպեսզի լինի նաև բողոքարկելու հնարավորություն:

Հանձնաժողովը դեռ չի քննարկել բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ հարցերը: Այդուհանդերձ, փոփոխություններ կատարելու նպատակներ կան: Հանձնաժողովը որոշել է  նաև հնարավորինս կրճատել հավատարմագրման համար վերջնաժամկետը: Ենթադրաբար՝ ժամկետը 15 օրից կդառնա 10-12 օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am