Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որպես կառավարություն մենք չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Որպես կառավարություն մենք չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց 
հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի:

«Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի, ինչպիսին էլ այն լինի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով`կա նաև երկրորդ խնդիր՝ ՀՀ կառավարությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, եթե չունի դրա համար դե յուրե հիմնավորում:

«Հիմա շատերն ասում են՝ գնացեք, փակեք հանքը։ Գնանք, փակե՞նք հանքն առանց որևէ հիմնավորման»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am