Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրահայտ կինոգործիչները դառնում են «Ոսկե ծիրան»-ի դեսպաններ ամբողջ աշխարհում

Հանրահայտ կինոգործիչները դառնում են «Ոսկե ծիրան»-ի դեսպաններ ամբողջ 
աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15 տարվա կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հանրահայտ ռեժիսորները պարբերաբար վերադառնում են «Ոսկե ծիրան» և դառնում կինոփառատոնի դեսպաններն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Իրանցի հայտնի ռեժիսոր, խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ասղար Ֆարհադին ասաց, որ խաղարկային մրցույթում ընդգրկված  12 կինոնկարները բավականին բազմազան էին ու հետաքրքիր: Անդրադառնալով հաղթած «Հրաբուխ» և «Ֆորտունա» ժապավեններին` նա խոստովանեց, որ երկար քննարկումների արդյունքում են ընտրվել դրանք: «Հրաբուխ»-ը յուրահատուկ կինոլեզու ունի և այն  լի է կախարդական ռեալիզմով: «Ֆորտունա»-ի բեմադրությունն էր շատ ստացված, հրաշալի դերասանական խաղ կար, և ռեժիսորը կարողացել էր ստանալ ցանկալի սառը մթնոլորտը»,-ընդգծեց Ֆարհադին:

Խոսելով «Ոսկե ծիրան» փառատոնից ստացած տպավորություններից` ռեժիսորը նշեց, որ իրեն շատ է դուր եկել այն հանգամանքը, որ այն զերծ է ձևականություններից և պաշտոնականություններից: «Շեշտը դրվել է արվեստասերների և կինոգործիչների շփման վրա: Հրաշալի դրական մթնոլորտ կար»,-անկեղծորեն նշեց նա:

Վավերագրական մրցույթի ժյուրիի անդամ Ալեքսեյ Վախրուշևը փաստեց, որ ժյուրիի անդամները միանգամից չէ, որ եկել են եզրակացության, սակայն հաղթել է համերաշխությունը: «Ընտրված կինոնկարները ստեղծել են երիտասարդ հեղինակները մեծահասակ մարդկանց մասին: Այդ ժապավեններում անհավատալի սեր կա, բացակայում է հեռավորությունը ռեժիսորի և դերակատարիների միջև»,-ասաց Վախրուշևը և հավելեց, որ սիրում է Հայաստանը, Երևանը հայ ժողովրդին ու հույս հայտնեց, որ դեռ կգա:

Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Թամարա Ստեփանյանն ասաց, որ կինոնկարները շատ հետաքրքիր են, նոր մոտեցումներ են առաջարկում: «Դժվար էր 13 լավ ֆիլմից ընտրություն կատարել: Շատ լավն էին վեցը: Նախատեսված էր ընտրել երկուսը, բայց, քանի որ ֆիլմերը չափազանց լավն էին, հաղթող ճանաչվեցին երեքը: Այդ կինոժապավեններում բարձրացվում է հերոսների արժանապատվությունը, ֆիլմերի միջոցով գնահատում ենք, սիրում տարեցներին»,-եզրափակեց նա:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան»  միջազգային կինոփառատոնըԴա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ ենկինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանըկինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am