Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։

«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պաշտպանը ֆեյսբուքի իր էջում

Հուլիսի 14-ի երեկոյան  Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով  ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ