Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ

«Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի առաջին անգամ անցկացվել է պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով քննություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ քննությունները բաժանվում են երկու մասի:

«Ծրագրի մի մասով քննություն է անցկացվում՝ կապված ռազմաբժշկության հետ, մյուսով՝ մասնակիցները հանձնում են ընդհանուր զարգացվածության թեստ: «Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է 269 անձ, որից 51-ը՝ ռազմաբժշկական ծառայության համար:  «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմաբժշկական հատվածում բնագիտական ուղղությամբ թեստավորում է անցկացվել՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաներից, իսկ ընդհանուր զարգացվածության թեստը ներառել է հայագիտական, մաթեմատիկական և բնագիտական ուղղություններ: «Պատիվ ունեմ» ծրագրով 39 դիմորդ անվճար է անցել»,-հավելեց Արմեն Փաշայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am