Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընտրվել են Լոռու եւ Արմավիրի մարզերի դատարանների նախագահներ

Ընտրվել են Լոռու եւ Արմավիրի մարզերի դատարանների նախագահներ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 13-ին Վանաձոր քաղաքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր անձամբ շփվել դատավորների հետ, տեղում ծանոթանալ հուզող խնդիրներին, ինչպես նաև նրանց իրազեկ դարձնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն խնդիրների ուսումնասիրությունը, հիմնավորվածությունը, լուծման հնարավոր ուղիների իրավաչափությունը, ինչպես նաև դատարանների նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտությունը:
Խորհուրդն անդրադարձավ նաև պետաիշխանական հարաբերություններում դատական իշխանության ֆունկցիոնալ գործունեության հստակեցման կարևորությանը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության հակակշռող ու զսպող դերակատարությամբ:
Առանձնակի կարևորվեց նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների բացառումը, Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումն ու դատական իշխանության բարեփոխումներին ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչումը:
Հարցերի առնչությամբ դատավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները, կարծիքներն ու դիտարկումները:
Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն:
Դատարանի նախագահ ընտրվեց Մուշեղ Հարությունյանը՝ 7 ձայնով: Այսօր կազմակերպվեց և անցկացվեց նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նոր ընտրություն: Բարձրագույն դատական խորհրդի քվեարկության արդյունքում՝ դատարանի նախագահ ընտրվեց Հրաչիկ Սարգսյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am