Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն ավարտվել է, նույնը սպասվում է նաև խորհրդարանի կողմից. դեսպան

Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման 
փուլն ավարտվել է, նույնը սպասվում է նաև խորհրդարանի կողմից. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն իսկ ավարտվել է: Առաջիկայում խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Թևակոխում ենք արդեն Ֆրանսիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Բավականին ծավալուն համաձայնագիր է, որը միտված է խթանելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացմանը»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ դրանում ոլորտային համագործակցության բազում հնարավորություններ կան:

Նրա կարծիքով՝ համագործություն կարող է լինել, մասնավորապես, բնապահպանական, սպառողների իրավունքների և այլ ոլորտներում:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի Սեյմը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am