Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գլենդելում կբացվի «Այցելիր Երևան-2800» խորագրով լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Երևանի հոբելյանին

Գլենդելում կբացվի «Այցելիր Երևան-2800» խորագրով լուսանկարչական ցուցահանդես՝ 
նվիրված Երևանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում հուլիսի 13-23-ը կանցկացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ով ներկայում գտնվում է Գլենդելում, ցուցահանդեսն անցկացվում է «Այցելիր Երևան-2800» խորագրի ներքո, ներկայացված են մայրաքաղաքի թեմատիկ լուսանկարներ:

«Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարում պատկերված է 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Հին ու խորհրդային շրջանի լուսանկարների բնօրինակներն այսօր էլ պահպանվում են Երևանի պատմության թանգարանի հավաքածուներում և արտատպվել են հատուկ այս ցուցահանդեսի համար»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի հուլիսի 13-ին, սակայն արդեն երկու օր է այն բաց է այցելուների համար: Գևորգ Օրբելյանը նշեց, որ  ցուցահանդեսի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ինչպես հայ համայնքի, այնպես էլ Լոս Անջելեսում բնակվող այլ ազգերի շրջանում:

«Ցուցահանդեսի այցելուներից բավական դրական արձագանքներ ենք ստանում: Շատերը հետարքրվում են, թե որտեղ է գտնվում Երևանը, ինչ զբոսաշրջային հնարավորություններ ունի:  Ակնկալում ենք, որ այս ցուցահանդեսի միջոցով կբարձրանա Երևանի ճանաչելիությունը և հետաքրքրությունը մեր երկրի մայրաքաղաքի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի տուրիզմի զարգացմանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը սպասվում են բազմաթիվ հյուրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am