ԱԳԲԱ Լիզինգն առաջարկում է ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք՝ սկսած 8% տարեկան տոկոսադրույքից
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք՝ սկսած 8% տարեկան տոկոսադրույքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանխավճարը 20%-ից սկսած է, իսկ ֆինանսավորումը կատարվում է ՀՀ դրամով և արտարժույթով:
Լիզինգի մարման ժամկետը 12-ից մինչև 120 ամիս է: ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն ևս կա: Կոմերցիոն տարածքը լիզինգով ձեռք բերելու պարագայում հավելյալ գրավի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի միջոցով ձեռք բերվող գույքը։
ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ: Մանրամասն տեղեկություններին համար կարելի է այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ԱԳԲԱ Լիզինգ 010 318888 (8089):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում