Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպորտի նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին  

Սպորտի նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Դեսպան Սվիտալսկին տեղեկացրել է, որ Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագիրը, որի նպատակն է հայաստանցի երիտասարդներին, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցողներին, հնարավորություն տալ զարգացնելու իրենց կարողություններն ու հմտությունները: Սվիտալսկին նաև նշել է, որ հետաքրքրված է առողջ ապրելակերպին նվիրված մարզական միջոցառումներով, ինչպես նաև առաջարկել է համատեղ կազմակերպել փողոցային բասկետբոլի մրցաշար։ 

Նախարարը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցության: 

Հանդիպման ավարտին դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, մաղթել ամենայն բարիք և բազմաթիվ մարզական ձեռքբերումներ ու մեդալներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am