Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում շարունակում են հետապնդել իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող օգտատերերին  

Ադրբեջանում շարունակում են հետապնդել իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող օգտատերերին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել այն անձանց, ովքեր, օգտվելով իրենց ազատ խոսքի իրացման իրավիունքից, սոցցանցերում գրառումներ են կատարում, որոնք չնայած ճիշտ և օբյեկտիվ լինելուն, հակասում են իշխանությունների տեսակետին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում 14 անձ դատապարտվել է վարչական կալանքի, իսկ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս ամենի համար պատճառ է հանդիսացել այն, որ օգտատերերը, անդրադառնալով Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում գրանցված էներգետիկ ճգնաժամին և Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձին, սոցիալական ցանցերում հայտնել են իրենց տեսակետը, ինչը իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից որակվել է որպես «ապoրինի կոչեր»:

 

 

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:

Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am