Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սելթիկ»-ի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեստը դժվարին խաղ է սպասում «Ալաշկերտ»-ից

«Սելթիկ»-ի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեստը դժվարին խաղ է սպասում «Ալաշկերտ»-ից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Սելթիկ»-ի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեստի կարծիքով ՉԼ որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու:

«Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերն էլ դժվար են, անկախ նրանից, թե որավորակավորման րր փուլն է: Մենք ուսումնասիրել ենք մրցակցին և գիտենք, որ դժվարին խաղ է սպասվում: Մինչ վիճակահանությունը ես գիտեի Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆորեստը:

Վերջինիս խոսքով՝ եղանակային պայմանները կդժվարեցնեն խաղը, բայց մեծ խնդիրներ չեն լինի և հոգնածություն էլ չկա: «Մենք հարգում են ցանկացած մրցակցի, անկախ նրանից դա «Ալաշկերտ»-ն է, թե այլ թիմ»,-ասաց նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am