«Ալաշկերտ»-ը փորձելու է դրական արդյունքի հասնել. Արտակ Եդիգարյան
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սելթիկ» դեմ խաղից առաջ Արտակ Եդիգարյանի կարծիքով «Ալաշկերտ»-ը լավ է տրամադրված:
«Շատ ուժեղ մրցակից է մեզ բաժին հասել: Մեր տրամադրվածությունը բարձր է, խաղալու ենք տանը, ուժեղ ակումբի դեմ: Փորձելու ենք լավ արդյունքի հասնել»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եդիգարյանը:
Խոսելով երևանյան եղանակային պայմաններից՝ Եդիգարյանը փաստեց, որ ի տարբերություն շոտլանդական ակումբի ֆուտբոլիստների, «Ալաշկերտ»-ը սովոր է խաղալ Երևանում այս ամիսներին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում