Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լուիս Էնրիկեն` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ  

Լուիս Էնրիկեն` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Խուլեն Լոպետեգեն, ով հեռացվեց աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Էնրիկեն մարզչական աշխատանքը սկսել է 2008 թվականից: 2008-2011 թվականներին իսպանացին մարզել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը: Այնուհետև՝ 2014-2017 թվականներին մարզել է «Ռոմա»-ն, «Սելթիկ»-ը և «Բարսելոնա»-ի առաջին թիմը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Էնրիկեն խաղացել է «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am