ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձավում փակված երեխաներին հրավիրել է ԱԱ-ի եզրափակիչին
15:45, 6 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մնացած երեխաներին հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի ֆեյսբուքյան էջը: Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավում մնացած 12 երեխաները ներկա կլինեն մունդիալի եզրափակիչին: ՖԻՖԱ-ն լիահույս է, որ այս կերպ կաջակցի և խիզախություն կփոխանցի երեխաներին:
Ֆուտբոլային թիմի 12 դեռահաս մասնակիցներ և նրանց մարզիչն անհետ կորել էին հունիսի 23-ին քարանձավում։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլոր դեռահասներին ու նրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել առայժմ չի հաջողվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում