Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր Գագիկ Հարությունյանը

ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը  ներկա չէր Գագիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 5-ին կայացած ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ , նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ Հարությունյանը ներկա չէ միջոցառմանը հարգելի պատճառներով: «Գագիկ Հարությունյանը  անձնական մի միջոցառում ուներ, որը չկարողացավ հետաձգել: Սա Գագիկ Հարությունյանի տունն է, 22 տարին բավական երկար ժամանակահատված է»,-ասաց Թովմասյանը:

Լրագրողի հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսե՞լ է Թովմասյանն իրեն, ՍԴ նախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է հրաժարականից 1-2 օր հետո: «Դա եղել է  անձնական հանդիպում, հետո նրան չեմ տեսել»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am