Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ նոր նախագիծը կօգնի հայաստանյան ագրո-վերամշակող կազմակերպություններին կապվել եվրոպական շուկային

ԵՄ  նոր նախագիծը կօգնի հայաստանյան ագրո-վերամշակող կազմակերպություններին 
կապվել եվրոպական շուկային

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է օգնել այս երկրներին կապվել  միջազգային և Եվրամիության շուկաների հետ: 

«ԵՄ-ը բիզնեսի համար» նախաձեռնությունը պաշտոնապես սկսել է գործել 2018-ից՝ համագործակցելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հետ: 

 ԵՄ-ը արտահանման ներուժի խթանման  համար  առաջնահերթություն է տալիս վերամշակված, նաև չորացրած մրգերին ու բանջարեղենին, բուսական թեյին: 

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցված ընկերությունների 25 տոկոսն արդեն արտահանում են իրականացնում ԵՄ երկրներ, իսկ 32 տոկոսը հետաքրքրված է ԵՄ շուկա մուտք գործելով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am