Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Սիրիայի բանակը վերադարձրել Է հսկողությունը Դերաայի նահանգի ռազմավարական բարձունքների նկատմամբ. Al-Manar


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերը Ազգային պաշտպանության ուժերի ջոկատների աջակցությամբ հունիսի 29-ին ելուզական խմբավորումներին դուրս են մղել Հորդանանի հետ սահմանակից Դերաա հարավային նահանգի Թելլ Զմեյթիա ռազմավարական բարձունքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Manar հեռուստակայանը: Ըստ նրա տեղեկատվության՝ այդ բարձունքների մոտով Է անցնում ռազմական ճանապարհը, որը միացնում Է Դերաայի արեւելյան ու արեւմտյան շրջանները:

Այս շրջանում գործողությունն իրականացվել Է զինադադարի ժամկետի լրանալուց հետո, որը հունիսի 29-ին 12 ժամով հաստատվել Էր սիրիական բանակի հրամանատարության կողմից: Հարավային նահանգի կենտրոնական մասի վրա իշխող բարձունքների գրավումը բանակին թույլ կտա շրջապատել զինված խմբավորումները Դերաայի հարավ-արեւմուտքում, Էլ Քունեյտրայի նահանգին հարող շրջանում եւ ստիպել նրանց անձնատուր լինել:

Կառավարական ուժերն ավելի վաղ ազատագրել են Դերաայի վարչական կենտրոնից արեւելք գտնվող Հիրակ ու Էլ Քարակ քաղաքները եւ մոտենում են սիրիա-հորդանանյան սահմանի Նասիբ հսկիչ անցակետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ