Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բրազիլական կառնավալը» կլինի նաև մունդիալի փլեյ-օֆֆում. Սերբիա-Բրազիլիա 0:2. E խումբ

«Բրազիլական կառնավալը» կլինի նաև մունդիալի փլեյ-օֆֆում. Սերբիա-Բրազիլիա 0:2. 
E խումբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի վերջին տուրում Բրազիլիան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Սերբիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին աշխարհի 5-ակի չեմպիոնները լուրջ կորուստ ունեցան: Վնասվածքի պատճառով փոխարինվեց Մարսելոն: Բրազիլացիները երբեմն-երբեմն լուրջ, սուր և արագ հակագրոհում էին, բայց վերջին հարվածը պակասում էր: Աշխարհի 5-ակի չեմպիոնները վիճակագրությամբ գերազանցում էին եվրոպացիներին: Եվ գնդակը շուտով հայտնվեց սերբերի դարպասում: Ստանալով Կոուտինոյի հրաշալի փոխանցումը, գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն:

 

Երկրորդ կեսում սերբերը գերակտիվ խաղով մեկնարկեցին: Մի քանի րոպե շարունակ եվրոպացիները լուրջ անհանգստացնում էին Բրազիլիայի հավաքականի դարպասապահին: Սակայն ֆուտբոլի չգրված օրենքը գործեց այս խաղում ևս՝ չես խփում դու, խփում են քեզ: Բրազիլիան արագ հակագրոհի արդյունքում կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Այս անգամ գոլը խփեց Տիագո Սիլվան: Աշխարհի 5-ակի չեմպիոնները հաղթեց Սերբիային 2:0 հաշվով:

 

Բրազիլիայի ազգային թիմը E խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am