Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պետդեպարտամենտն զգալիորեն կընդլայնի պետծառայողների հաստիքակազմը

Պետդեպարտամենտն զգալիորեն կընդլայնի պետծառայողների հաստիքակազմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունն առաջիկայում զգալիորեն կավելացնի իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք դիվանագիտական ծառայության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի մենեջմենթի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ուիլյամ Թոդը: Նա Պետդեպարտամենտի կադրերի պատասխանատուն Է, ամերիկյան դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:

«Ուրախ եմ հայտարարելու, որ Պետդեպարտամենտն առաջիկա մի քանի ամիսներին կվարձի հարյուրավոր նոր պետծառայողների»,- գրել Է Թոդը Twitter-ի իր Էջում: Նրա համոզմամբ՝ այդ անձինք կնպաստեն աշխարհում «ժողովրդավարության, ազատության եւ անվտանգության առաջընթացին»: ԱՄՆ-ի նախորդ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը նշանակվել Էր 2017 թվականին, կասեցրել Էր իր գերատեսչությունում նոր աշխատակիցների ընդունումը: Նա փորձեց բավականին խոշոր բարեփոխում իրականացնել Պետդեպարտամենտում, որը նաեւ ուղղված Էր դրա ուռճացված ախատակազմի կրճատմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դրա որշակի ստորաբաժանումների կողմից միմյանց գործառույթների կրկնորդման կանխմանը: Սակայն այդ ջանքերը փաստորեն ավարտվեցին անարդյունք:

Մարտին Թիլերսոնը, որի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները չկարգավորվեցին, պաշտոնաթող արվեց: Նրա տեղն զբաղեցրեց Մայքլ Փոմպեոն, որը հրաժարվեց Թիլերսոնի մտահղացումներից: Մայիսին Փոմպեոն չեղարկեց Պետդեպարտամենտում նոր աշխատակիցների ընդունումը կասեցնելու կարգադրությունը, որն ավելի վաղ արել Էր Թիլերսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am