Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ում քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցերը

ՊԵԿ-ում քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ 
ապահովման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկումը մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժշետությունն, ընդգծելով, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից,ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները, ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:

Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու տեղում պատասխաններ ստացել: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել՝ հանդիպման նման ձևաչափը դարձնել պարբերական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am