Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան ամառ 2018». մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

«Երևանյան ամառ 2018». մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր 
ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Այս տարի այն անցկացվում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագրի ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Ֆրեսկո» փառատոնն իրականացվում է «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի գործընկերությամբ։

Այս տարի մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից, որոնք կպայքարեն 7 անվանակարգերում՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:

Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:

Նշենք, որ «Ֆրեսկո» 5-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 1-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am