Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեջլիսում 2 հայ պատգամավորի առկայությունը Թուրքիայում ապրող հայերի կյանքում մեծ փոփոխություն չի կարող մտցնել. թուրքագետ

Մեջլիսում 2 հայ պատգամավորի առկայությունը Թուրքիայում ապրող հայերի կյանքում 
մեծ փոփոխություն չի կարող մտցնել. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ, «Ակոս» ամսագրի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով` Թուրքիայի մեջլիսում երկու հայ պատգամավոր ունենալու հանգամանքը  Թուրքիայում բնակվող հայերի կյանքում մեծ փոփոխություն չի կարող մտցնել: Այս մասին Տիրան Լոքմագյոզյանն ասաց  հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Դա Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանի շահել-չշահելով կամ այլ մարդու խորհրդարան մուտք գործելով  պայմանավորված չէ: Անգամ եթե քրդամետ կուսակցությունը գար իշխանության, հիմանականում բան չէր փոխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Նրա խոսքով՝ քրդամետ     Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փալյանն իր ելույթներով սիրվում է հայ համայնքի կողմից, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը` ոչ: «Ամեն դեպքում մեջլիսում երկու հայ պատգամավոր ունենալը մեզ համար կարող է առավելություն լինել»,- ասաց թուրքագետը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am