Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԿՄ-ն առաջիկա համագումարում քննարկելու է ՔՊ-ին սատարելու հարցը

 ԵԿՄ-ն առաջիկա համագումարում քննարկելու է ՔՊ-ին սատարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորների միությունն առաջիկա համագումարում կքննարկի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝  առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ: «Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին, քանի որ այն նոր իրողություն բերեց»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը:

«Կոտայքի մարզի երկրապահների մարզային խորհուրդը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին»,-ընդգծեց Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե երբ է նախատեսվում ԵԿՄ համագումարը, Հայրապետյանն ասաց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում:

Միությունը հունիսի 24-ին վարչության նիստում կասեցրել է նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Մանվել Գրիգորյանը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am