Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լույս է տեսել Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը. շնորհանդեսը՝ Գյումրիում

Լույս է տեսել Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը. շնորհանդեսը՝ 
Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցավ Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գրքի գինեձոնը: Հեղինակի համար «Այրված կենդանակերպ» վեպը տարբերվում է նախորդներից. հրատարակված գրքերից առաջինները մանկական վիպակներ էին, վերջինը՝ հեղինակի կյանքի պատմությունը:

«Այս մեկը դարակազմիկ է՝ ներկայացնում է մորս ծննդյան և մահվան տարեթվերի՝ 1915-2015 թվականների իրադարձությունները: Սա մի ժողովրդի պատմություն է՝ ցավոտ ու ցավով, բայց նաև ուրախալի ու հումորով լեցուն: Երբեմն գրում էի լացով, կարդում էի լացով: Սա գյումրեցու մասին է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սաթենիկ Մկրտչյանը:

Գինեձոնի ընթացքում նրանք, ովքեր արդեն ծանոթ էին գրքի բովանդակությանը, վստահեցրին՝ գրքում ասված է կարճ, բայց բովանդակալից, ինչը հատուկ է գրող, արձակագիր Սաթենիկ Մկրտչյանի գրչին: «Գիրքը կարդալը շատ դժվարությամբ սկսեցի, բայց շատ հեշտ ավարտեցի ու ասացի՝ սա էլ մեր՝ հայ ժողովրդի հարյուր տարվա մենագրությունն է»,- նշեց ռեժիսոր, դերասանուհի, հոգեբան, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը: Վեպը հեղինակի իններորդ գիրքն է: Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am