Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է ստեղծվեն պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ ՄԻՊ

Պետք է ստեղծվեն պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան 
ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև միջավայրային անհարմարությունների հետևանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս մասին ոլորտի խնդիրներից տեղյակ հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Մենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ճիշտ չենք վերաբերում։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներին մեկուսացած ենք պահում և հետագայում էլ հասարակությունից օտարացած անձին արդեն փորձում ենք ինտեգրել հասարակություն»,- ասաց Պաշտպանը։ 

Հունիսի 22-ին «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀԿ-ների միջև կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացվել են Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արձանագրված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։ 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am