Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Toshiba-ն հետ Է կանչում 3,4 մլն համակարգիչների ադապտերները

Toshiba-ն հետ Է կանչում 3,4 մլն համակարգիչների ադապտերները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toshiba ճապոնական Էլեկտրատեխնիկական կորպորացիան հունիսի 22-ին հայտարարել Է, որ որոշել Է հետ կանչել եւ անվճար փոխարինել ավելի քան 3,4 մլն անձնական համակարգիչների սնուցման մալուխների ադապտերները (ձայնահանները), ներառյալ Dynabook ժողովրդականություն վայելող նոութբուքերը: Խոսքը վերաբերում Է 2009 թվականի դեկտեմբերից մինչեւ 2011 թվականին հուլիսն արտադրվածներին, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նախազգուշացնում Է Toshiba-ն, անորակ դետալների պատճառով ադապտերները կարող են բռնկման պատճառ դառնալ: Փոխարինման են ենթակա ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես Էլ արտասահմանում վաճառված սարքերը:

Toshiba-ն հունիսի 5-ին հայտարարել Էր, որ անձնական համակարգիչների իր ստորաբաժանումը վաճառում Է մրցակցին Sharp ընկերությանը: Վերջինս կստանա Toshiba-ի այդ դուստր ֆիրմայի բաժնետոմսերի 80,1 տոկոսը 4,05 մլրդ իենի (36,4 մլն դոլարի) դիմաց: Sharp-ն այդ գործարքից հետո, ինչպես նշվում Է, մտադիր Է մտադիր պահպանել նոութբուքերի Dynabook մակնիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am