Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։

Կողմերը հատուկ ընդգծել են, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռնում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:

Երկուստեք ընդգծվել է համաձայնագրի կարևորությունը Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Զրուցակիցները շեշտել են այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից կերպով ներկայացրել է նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը և վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհուրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հայտարարություն։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am