Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hyundai Motor Company հարավկորեական ավտոմոբիլաշինական ընկերությունը եւ Audi AG գերմանական ընկերությունը համաձայնագիր են ստորագրել վառելիքային Էլեմենտներով ավտոմոբիլների արտադրության հետ կապված տեխնոլոգիաների համատեղ օգտագործման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին հայտնել Է The Korea JoongAng Daily թերթը:

«Audi-ի հետ գործընկերությունը շրջադարձային պահ կդառնա համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, որը կաշխուժացնի շուկան եւ կստեղծի ինովացիոն ճյուղային Էկոհամակարգ»,-հայտնել Է Hyundai-ի փոխնախագահ Ըյսան Չոնգը, հավելելով, որ վառելիքային Էլեմենտների օգտագործմամբ ավտոմոբիլների արտադրությունը կարող Է լուծել շրջակա միջավայրի աղտոտման եւ ռեսուրսների անբավարարության խնդիրը: Համատեղ թույլատրագրման մասին ստորագրված համաձայնագիրը պետք Է լուծի հնարավոր վեճերը տեխնոլոգիաների սեփականության շուրջ, ինչպես նաեւ միավորի երկու ավտոմոբիլաշինական ընկերությունների ինովացիոն մշակումները:

Վառելիքային Էլեմենտ են անվանում Էներգիայի գեներատորը, որը քիմիական ռեակցիայի շնորհիվ ջրածինը եւ թթվածինը վերածում Է Էլեկտրականության: Կուտակչային մարտկոցի փոխարեն վառելիքային Էլեմենտով առաջին սերիական ավտոմոբիլը 2003 թվականին թողարկել Է BMW ընկերությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am