Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել

Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության եւ հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ Է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haaretz թերթը:

Մեղադրող կողմը գտնում Է, որ Սառա Նաթանյահուն անօրինականորեն ծախսել Է բյուջետային փողերը: Մասնավորապես, նա մոտավորապես 100 հազար դոլար Է ծախսել լյուքս դասի ռեստորաններից երկրի վարչապետի նստավայրի համար կերակրի պատվերների վրա: Խոսքը վերաբերում Է 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ 2013 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում թույլ տրված խախտումներին: Վարչապետի տիկինն ինքը ավելի վաղ մերժել Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված նաեւ վարչապետի դիվանատան գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Էզրա Սայդովին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am