Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշոտ Հակոբյանն ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Աշոտ Հակոբյանն ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության բոլոր ճյուղերում համագործակցության, մեր երկրում իրականացվող տարբեր ծրագրերում իտալական առաջատար ընկերությունների ներգրավվածության կարևորությունը։

Նա իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերում իտալացի մասնագետների աշխատանքից, նաև կարևորեց առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներում իտալական ընկերությունների մասնակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ամեն ջանք ներդնել՝ ավելի ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակները։ Նա նաև նշեց, որ Հայաստանում աշխատող իտալացի մասնագետների արձագանքն այնքան դրական է մեր երկրի մասին, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ցանկություն ունեն ներդրումներ կատարել և ներգրավվել տարբեր ծրագրերում։

Դեսպանը նշեց, որ պատրաստ են տարաբնույթ աշխատանքներ իրականացնել Հայաստանի մասին իտալացիներին առավել մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնելու, այստեղ իրականացվող ծրագրերին ծանոթացնելու, մեր երկրի նկատմամբ առավել դրական մոտեցում ձևավորելու, գործարար հարաբերություններն ավելի զարգացնելու համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am